Նույնիսկ մեծ տարածությունների դեպքում Ձեր բեռը մեզ մոտ ապահով ձեռքերում է։ Ամբողջ աշխարհում իրականացվող օդային բեռնափոխադրումների մեր մասնագետները օրը 24 ժամ ամենաժամանակակից համակարգերի օգնությամբ հսկում են, որպեսզի Ձեր ապրանքը ապահով և ամենամատչելի եղանակով ժամանակին հասնի իր նպատակակետին:
Աշխարհի կարևորագույն հանգույցային օդանավակայանները սպասարկվում են ամեն օր, և Ձեր պատվերները փորձագետների կողմից մշակվում են տեղում: Ավելին, մեր վերահսկման անթերի համակարգը երաշխավորում է բեռների ավելի բարձր անվտանգություն:
Բացի այդ, մենք կտեղեկացնենք Ձեզ բոլոր ընդհանուր պայմանների մասին, ինչպես օրինակ մաքսային կանոնակարգի և բեռների ապահովագրման մասին և կօգնենք Ձեզ ձևակերպել բոլոր կարևոր փաստաթղթերը: Անկախ Ձեր կողմից ներկայացվող պահանջներից՝ մենք կտրամադրենք օդային բեռնափոխադրման համար համապատասխան լուծում՝ ապահով, ճկուն և հուսալի:
Մեր ծառայությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ օդային և ծովային բերնափոխադրումների բաժնի մեր մասնագետներից:
Կապնվեք մեզ հետ