Ունենալով մոտ 8600 աշխատակից, 180 սեփական գրասենյակ և 2,47 մլրդ եվրոյի (2023 թ. նախնական) տարեկան շրջանառություն՝ Գեբրուդեր Վայս ընկերությունը պատկանում է բեռնափոխադրումների և լոգիստիկ ծառայություններ մատուցող Եվրոպայի առաջատար ընկերությունների թվին:
Գեբրուդեր Վայս Հոլդինգ բաժնետիրական ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լաութերախում (Ֆորարլբերգ, Ավստրիա), հիմնական ուղղություններից՝ ցամաքային, օդային և ծովային բեռնափոխադրումներ, ինչպես նաև լոգիստիկ ծառայություններից բացի զուգահեռ իր հովանու ներքո խմբավորում է նաև տարբեր դուստր ձեռնարկությունների՝ առաջարկելով մի շարք հատուկ մասնագիտացված լուծումներ, այդ թվում՝ x|vise լոգիստիկ խորհրդատվական ծառայությունը, tectraxx-ը (ոլորտային մասնագիտական ծառայություններ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համար), dicall-ը (հեռախոսային ծառայություն, խորհրդատվություն, հեռուստամարքեթինգ), Railcargo (երկաթուղային փոխադրումներ), ինչպես նաև Գեբրուդեր Վայս ընկերության ծանրոցային առաքումներն ու բաժնեմասնակցությունը ավստրիական DPD ընկերությանը: Սա թույլ է տալիս մեզ արագ ու ճկուն կերպով արձագանքել հաճախորդների կարիքներին:
Բնապահպանական, տնտեսական ու սոցիալական իր բազմաթիվ միջոցառումների շնորհիվ բեռնափոխադրումների ոլորտում ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող ընտանեկան այս ձեռնարկությունն այսօր համարվում է նաև առաջատար կայուն և շարունակական զարգացող բիզնես-գործունեություն ծավալելու առումով:
Մեր ապրանքանիշներն ու դուստր կազմակերպությունները մեր հաջողության կարևոր բաղադրիչներն են: Նրանք օգնում են կատարելագործել մեր մասնագիտական փորձը բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտներում: Առաջադեմ տեխնոլոգիաների ներդրումը տարբեր ոլորտներում և գործընկերների հետ փոխշահավետ հարաբերությունները մեզ թույլ են տալիս իրականացնել մեր հաճախորդների ամենաբարձր պահանջները՝ լինելով ավելի արագ, ավելի արդյունավետ, ավելի ճկուն:
Գերազանցության և որակի մեջ չափանիշները բարձր են թե՛ մեր ծառայությունների, թե՛ հաճախորդների սպասարկման հարցերում, ներկայացուցչական կամ աշխատակիցների խրախուսման և առաջխաղացման, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում: Հենց այդ պատճառով էլ հպարտանում ենք ձեռք բերված նվաճումների համար արժանացած մրցանակներով։
Ծառայություններ/Ընկերություններ
Աշխատակիցների զարգացում
Կայունություն
Գեբրյուդեր Վայս ընկերությունն ունի ավելի քան կեսդարյա պատմություն: Ժառանգություն, որը նաև պարտավորեցնում է Լինել հեռատես, զգոն և շարունակել զարգանալ ժամանակակից աշխարհի հետ միասին: Ալպերից մինչև Դանուբ տարածաշրջանի նաև Արևելյան Եվրոպայի շուկաների համար մենք ներկայումս տեղափոխում ենք բոլոր տեսակի բեռներ ցամաքով, ծովով, օդային ճանապարհով ցանկացած մայրցամաքից դեպի ցանկացած մայրցամաք:
Գեբրուդեր Վայս ընկերությունն առանձնանում է կազմակերպչական հզոր մշակույթով: Չորս առանցքային արժեքները, որոնք սյուների նման իրենց վրա են պահում Գեբրուդեր Վայս ընկերության կառուցվածքը, կազմում են ընկերության գործունեության հայեցակարգի հիմքը՝ չսահմանափակվելով մեկ երկրով և միացնելով ընկերության բոլոր աշխատակիցներին ամբողջ աշխարհում․ անկախություն, կայունություն, նվիրվածություն և մատուցվող գերազանց ծառայություններ։
նարնջագույն աշխարհում
ամբողջ աշխարհում
շրջանառություն 2021․
բեռնափոխադրում 2018 թ․
առաքում 2018 թ․
ծովային փոխադրում 2018 թ․
պահեստներ ողջ աշխարհում
By people for people
... who have been passionate about mobility for more than 500 years, and whose focus has always been on the future.
See how we bring the world closer together – every single day.