Ստրատեգիա

Կայունության երեք սյուները

Կայունությունը ողջախոհության գործողություն է և մեր որակի խոստման մի մասն է: Մենք խնայում ենք ռեսուրսները և մշտապես փնտրում ենք խելացի լուծումներ, որոնք մեր կորպորատիվ ռազմավարությունը դարձնում են կայուն՝ բնապահպանական, տնտեսական և սոցիալական տեսանկյունից: 

Մեր պարտավորությունները  

Տնտեսություն

Իր ամուր ֆինանսական հիմքերի շնորհիվ Gebrüder Weiss ընկերությունը նկախ է և ռազմավարական առումով կենտրոնացած է երկարաժամկետ հաջողության պահպանման վրա, այլ ոչ թե առավելագույնի հասցնելու եռամսյակային շահույթը: Մենք նաև բարձր առաջնահերթություն ենք տալիս հաճախորդների երկարաժամկետ համագործակցությանը և ապահովում հետևողական չափանիշներ և բարձրակարգ որակ աշխարհի մեր բոլոր վայրերում:

Մարդիկ

Մեր աշխատակիցները մեր առաջնահերթությունն են: Նրանց առողջությունը, անվտանգությունը և երջանկությունը միշտ առաջին տեղում են: Մենք խրախուսում ենք սեռերի, սերունդների, էթնիկական պատկանելության, կրոնների միջև համագործակցությունը և հատուկ կարիքներով մարդկանց ընդգրկումը: Որպես մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (CSR) համակարգի մի մաս, մենք մասնակցում ենք ծրագրերի, որոնք օգուտ են բերում ամբողջ հասարակությանը:

Շրջակա միջավայր

Մեր նպատակն է շարունակաբար նվազեցնել CO2 արտանետումները ամբողջ արժեքային շղթայում: Ռեսուրսների խնայող լուծումները, խելացի շարժունակության հայեցակարգերը և ժամանակակից լոգիստիկ օբյեկտները կարևոր դեր են խաղում այս գործում: Մենք նաև աջակցում ենք շարժունակության ոլորտում գիտական հետազոտություններին մեր լոգիստիկ փորձառությամբ.

Մատակարարներ և ենթակապալառուներ  

Որպեսզի մեր մատակարարման շղթաները հնարավորինս ճկուն լինեն, մենք փնտրում ենք համանման գաղափարներ ունեցող մատակարարներ և ենթակապալառուներ, որոնք կիսում են նմանատիպ սկզբունքները: Այդ նպատակով մենք կազմեցինք մեր Ուղեցույցը մատակարարների համար: Նրանք զգալիորեն ազդում են մեր գնումների որոշումների վրա: