Gebrüder Weiss-ում աշխատող մարդիկ ձգտում են մշտականշարժման։ Սակայն ապրանքները Ա կետից Բ կետ տեղափոխելը միայն սկիզբն է: Gebrüder Weiss-ը ցանկանում է կայուն դեր ունենալ լոգիստիկայի ապագայի ձևավորման գործում: Այդ իսկ պատճառով մենք միշտ փնտրում ենք աշխատողների, ովքեր ցանկանում են շարժվել նաև այդ ուղղությամբ: Ցանկանու՞մ եք հանդիպել մեզ:
Կրթություն և զարգացում
Բացի վերապատրաստման և զարգացման ավանդական ձևերից, մենք մեր աշխատակիցներին առաջարկում ենք «myOC»՝ թվային ուսուցման ծրագիր, որը նրանք կարող են օգտագործել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում:
Ճկուն աշխատանքային գրաֆիկ
Gebrüder Weiss-ում դուք կարող եք ընտրել ճկուն աշխատանքային գրաֆիկ՝ կախված ձեր դերից կամ մասնակցել տարբեր հեռակա ծրագրերից մեկին:
Գումար սննդի համար
Մեր գրասենյակներն առաջարկում են ամեն ինչ՝ ռեստորանային վաուչերներից մինչև մասնագիտացված ճաշարաններ և անվճար մրգեր: Մենք ուզում ենք վստահ լինել, որ մեր աշխատակիցները ստանում եմ բարձրորակ սնունդ և պահպանում են իրենց էներգիայի մակարդակը ողջ օրվա ընթացքում:
Հանրային տրանսպորտ
Որպեսզի մեր աշխատակիցները կարողանան աշխատանքի գնալ և վերադառնալ էկոլոգիայի համար անվնաս եղանակով, մեր մասնաճյուղերը հեշտությամբ հասանելի են հասարակական տրանսպորտով: Որոշ ստորաբաժանումներում մենք տրամադրում ենք տեղափոխման ծառայություններ կամ վճարում ենք գնացքների, ավտոբուսների և մետրոյի տոմսերի համար:
Հուսալիություն
Gebrüder Weiss-ում մենք նկատի ունենք այն, ինչ ասում ենք: Մենք պատասխանատվության զգացումով ենք մոտենում մեր դերին՝ որպես վստահելի գործատուի՝ մարդկանց հետ մեր հարաբերություններում և մեր ապրանքատեսակների, ծառայությունների, պայմանագրերի և քաղաքականության մեջ:
Աշխատակիցները խոսում են իրենց առօրյա խնդիրների և պարտականությունների մասին։