Կորպորատիվ մշակույթ

Այն, ինչ մենք ամենաշատն ենք գնահատում

Մենք մեր աշխատակիցներին առաջարկում ենք աշխատանքային միջավայր, որտեղ նրանք իրենց հարմարավետ են զգում, կարող են առաջ շարժվել, լուծումներ մշակել և օգնել ձևավորել գործընթացները: Մենք խթանում ենք տարբեր մշակույթների և արժեքների միջև փոխազդեցությունը և վայելում ենք տարբեր հնարավորություններ փորձելու և նոր բան բացահայտելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, մենք պահանջում ենք բարձր մակարդակի պատրաստակամություն, նվիրվածություն և անձնական նախաձեռնություն մեր աշխատակիցներից Միասին մենք կարող ենք հասնել մեծ հաջողությունների։

Համագործակցություն ‘feel orange’` զգա քեզ ընտանիքի անդամ

Gebrüder Weiss-ի հաջողության պատմությունը նրա բոլոր աշխատակիցների համատեղ ջանքերի և միմյանց ակտիվ աջակցության արդյունքն է։ Մենք խրախուսում ենք համագործակցությունը տարբեր սեռերի, սերունդների և ազգությունների միջև, ինչպես նաև ստորաբաժանումների, դուստր ձեռնարկությունների, երկրների և մեր գործընկերների և հաճախորդների ցանցերի միջև ամբողջ աշխարհում:

Որակ perform orange՝ համապատասխանիր մեր որակի չափանիշներին

Մենք հիացնում ենք մեր հաճախորդներին որակով և սպասարկման բարձր մակարդակով: Այս հավակնոտ դիրքը պահպանելու համար մենք մեր աշխատակիցներից պահանջում ենք բարձր նվիրվածություն և մեծ նշանակություն ենք տալիս նրանց շարունակական վերապատրաստմանը։ Մեզ համար՝ որպես ինքնաուսուցանող կազմակերպություն, մտավոր ճկունությունը պակաս կարևոր չէ, քան աշխարհագրական շարժունակությունը։

Անկախություն՝ եղիր ՛նարնջագույն՛

Որպես ընտանեկան բիզնես՝ Gebrüder Weiss ընկերության համար անկախությունը միշտ հիմնական արժեք է եղել: Այն ապահովում է անվտանգություն և թույլ է տալիս ստեղծագործել: Մենք ողջունում ենք մեր աշխատակիցների ինքնավստահությունը և խրախուսում նրանց հաճույք ստանալ իրենց աշխատանքից՝ տալով նրանց սեփական որոշումներ կայացնելու և հնարավորինս հաճախ նախաձեռնություն վերցնելու ազատություն:

Այս արժեքները ձեզ համար նույնպես կարևոր ե՞ն: Ապա միացե՛ք մեզ նարնջագույն աշխարհում:

Դիմե՛ք հիմա