Լուծումներ

Կայուն տրանսպորտային լուծումներ ձեր հաջողության համար

Մինչև 2030 թվականը Gebrüder Weiss ընկերությունը կլիմայական չեզոք կդառնա: Մենք հավատարիմ ենք այս նպատակին մեր բոլոր մասնաճյուղերում և լայնածավալ ներդրումների միջոցով աստիճանաբար նվազեցնում ենք մեր տարեկան CO2 արտանետումները զրոյի: Եվ քանի որ կլիմայի պաշտպանությունը վերաբերում է մեզ բոլորիս, մենք հրավիրեցինք մեր հաճախորդներին միանալ մեզ. Դուք կարող եք ամբողջությամբ հավասարակշռել ձեր առաքումներից առաջացող արտանետումները, կամ կարող եք ընտրել այլընտրանքային շարժիչի համակարգեր: 

Gebrüder Weiss՝ զրոյական արտանետումներ

Մեր «Զրոյական արտանետումներ» ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս աջակցել կլիմայի պաշտպանության հավաստագրված ծրագրին և ամբողջությամբ չեզոքացներ ձեր բեռնափոխադրումներից կլիմայի վրա ազդեցությունները: 

Այլընտրանքային շարժիչների տեխնոլոգիաներ

Gebrüder Weiss ընկերությունը այլընտրանքային շարժիչի տեխնոլոգիաների կիրառման առաջամարտիկ է և մտադիր է մինչև 2025 թվականն այս ոլորտում ներդնել ևս 10 միլիոն եվրո: Իմացեք ավելին մեր սեփական ավտոպարկի և տեղական հաճախորդներին առաքումների համար ջրածնային և էլեկտրական շարժիչ համակարգերով բեռնատարների ներդրման մասին: