Բիզնես

Լոգիստիկայի ծառայությունների ամբողջական փաթեթը մեր հաճախորդների համար ամբողջ աշխարհում

Երկար տարիների փորձով և ուժեղ միջազգային թիմով Gebrüder Weiss-ը գործում է ամբողջ աշխարհում՝ ապրանքներ տեղափոխելով արևի տակ ամեն ուղղությամբ՝ օգտագործելով տրանսպորտի բոլոր եղանակները: Բացի այդ, մեր փորձագետները մշակում են տրանսպորտային և լոգիստիկ լուծումներ, որոնք միավորում են արտադրական, առևտրային և տրանսպորտային գործընթացները՝ լիովին բավարարելով մեր հաճախորդների կարիքները: Այս կերպ մենք բարձրացնում ենք արդյունավետությունը, նվազեցնում ծախսերը մեր հաճախորդների համար և նրանց տրամադրում մրցակցային առավելություն: 

Կառավարման խորհուրդ

Գործելով պատասխանատու կերպով՝ մենք կերտում ենք ապագան։

Վոլֆրամ Զենգեր-Վայս

Տնօրինության նախագահ

Վիեննայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանն ավարտելուց հետո Վոլֆրամ Զենգեր-Վայսն աշխատել է որպես Berndorf AG-ի տնօրինության խորհրդի նախագահի օգնական և ղեկավարել ԱՄՆ-ում սթարթափեր: INSEAD-ում ավարտելով հետդիպլոմային ծրագիրը և ստանալով MBA՝ 2003 թ-ից ներգրավվել է Gebrüder Weiss ընկերության կորպորատիվ վերահսկման գործառնությունների մեջ: 2005 թ.-ին նա նշանակվել է խորհրդի անդամ, որտեղ պատասխանատու է ֆինանսների, իրավունքի, ներդրումների և M&A՝ միաձուլումների ու ձեռքբերումների ոլորտների համար։ 2012 թ-ից մինչև 2018 թ․ եղել է Zentralverband Spedition & Logistik-ի՝ ավստրիական բեռնափոխադրողների և լոգիստիկ ասոցիացիայի նախագահ: 2019 թվականի հունվարի 1-ից Վոլֆրամ Զենգեր-Վայսը Gebrüder Weiss-ի գործադիր տնօրենն է/CEO և պատասխանատու է նաև վերգետնյա տրանսպորտի և վաճառքի համար:

Պետեր Քլոյբեր

Տնօրինության խորհրդի անդամ 

Ինսբրուկի համալսարանում բիզնեսի կառավարման ուսումը ավարտելուց և նույն համալսարանում որպես ասիստենտ աշխատելուց հետո Պիտեր Քլոյբերը 1990 թվականին Gebrüder Weiss ընկերությունում ստանձնեց կորպորատիվ և մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտը: 1997 թ-ից Պետեր Քլոյբերը տնօրինության անդամ է և պատասխանատու է ընկերության գործունեության մի քանի բնագառավների համար, որոնցից են փաթեթների առաքման ծառայությունները (GWP, DPD Ավստրիա, primetime, Fashionet), լոգիստիկ ծառայությունների զարգացումը, գործունեության նոր տեսակներ (x|vise, dicall), ՏՏ-ծառայություններ, մարդկային ռեսուրսների կառավարում, ինչպես նաև շուկայագիտություն և կորպորատիվ հաղորդակցություն:

Յուրգեն Բաուեր

Տնօրինության խորհրդի անդամ

Յուրգեն Բաուերն իր կարիերան սկսել է Gebrüder Weiss-ում 1991 թվականին։ 2002-Ից 2008 թթ ղեկավարել է Վիեննայի մասնաճյուղը։ 2008 թվականին Բիզնեսի կառավարման (BA) շրջանավարտը նշանակվել է Արևելքի տարածաշրջանային մենեջեր և Վիեննայի Տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում ստացել է MBA կոչումը: 2019 թվականից Յուրգեն Բաուերը հանդիսանում է Եվրոպայի ցամաքային տրանսպորտի, HSEQ, մաքսային և գնումների գծով CEO/գլխավոր տնօրենը ընկերության տնօրինության խորհրդի կազմում։

Լոթար Թոմա

Տնօրինության խորհրդի անդամ 

2020 թվականի հունվարի 1-ից Լոթար Թոման Gebrüder Weiss ընկերության տնօրինության խորհրդի անդամ է, որտեղ նա պատասխանատու է Air & Sea (օդով և ծովով փոխադրումներ) բաժնի համար: Ֆրայբուրգում (Գերմանիա) ուսումն ավարտելուց հետո Լոթար Թոման այնտեղ ստացել է PhD աստիճանը։ Նրա թեզը «Քաղաքային լոգիստիկա» թեմայով անցել է «magna cum laude» որակավորման աստիճանով: Այնուհետև ծագումով բադեն-վյուրթեմբերգցին աշխատել է լոգիստիկայի և բեռնափոխադրումների բնագավառի տարբեր հայտնի ընկերություններում, վերջերս՝ միջազգային մակարդակով գուծունեություն ծավալող շվեյցարական լոգիստիկ կազմակերպությունում որպես գործադիր տնօրեն/CEO: