Gebrüder Weiss-ը այլընտրանքային շարժիչ տեխնոլոգիաների կիրառման առաջատարն է: Մինչև 2025 թվականը ընկերությունը նախատեսում է այս ոլորտում ներդնել ևս 10 միլիոն եվրո։ Դրանով ընկերությունը ոչ միայն փոխակերպում է սեփական ավտոպարկը, այլ նաև խթաններ է ստեղծում բեռնափոխադրողների և ենթակապալառուների համար՝ հետևելու իր օրինակին և անցնելու էկոլոգիապես մաքուր շարժիչ համակարգերի: Gebrüder Weiss-ը նաև նպաստում է շարժունակության ապագայի ուսումնասիրությանը:
Ցանկանու՞մ եք փորձել այլընտրանքային շարժիչների համակարգեր ապրանքներ տեղափոխելիս: Դիմելով մեզ՝ գտել եք ձեր լավագույն գործընկերոջը:
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ընկերության բեռնատարների և մարդատար մեքենաների պարկը կանցնի այլընտրանքային շարժիչների համակարգերի: GW-ն արագացնում է էլեկտրական մեքենաների կիրառումը՝ ընկերության ավտոմեքենաների քաղաքականության համապատասխան:
Տեխնոլոգիայի Կայուն Կամուրջ
Gebrüder Weiss-ն որպես տեխնոլոգիայի կամուրջ օգտագործում է HVO100 վերականգնվող դիզելային վառելիքը, որը առաջանում է բույսերի մնացորդներից: HVO100-ն անմիջապես նվազեցնում է CO2-ի արտանետումները մինչև 90% և բարելավում օդի որակը՝ նվազեցնելով ազոտի օքսիդի և դրանց մասնիկների արտանետումները: Հալում և Բլուդենզում ի շնորհիվ ժամանակակից լցակայանների, ինչպես նաև հանրային HVO100 կայանների Gebrüder Weiss-ն Ավստրիայում արդեն ծածկում է իր սեփական միջոցներ հանդիսացող մեքենաների վառելիքի սպառման առնվազն 30%-ը և նախատեսում է շարունակաբար ավելացնել այդ մասնաբաժինը: Լոգիստիկ ընկերությունը նաև ուսումնասիրում է HVO100-ի օգտագործումը Գերմանիայում, որտեղ այն վերջերս հաստատվել է որպես դիզելային վառելիքի այլընտրանք:
Gebrüder Weiss ընկերությունը այլընտրանքային շարժիչներ օգտագործելու հարցում ոլորտի առաջատարն է: Ավստրիայում և Գերմանիայում մեր որոշ տեղամասերը արդեն իսկ օգտագործում են էլեկտրական բեռնատարներ՝ հաճախորդների առաքումներն իրականացնելու համար: 2025 թվականից սկսած մենք կավելացնենք ևս տասնմեկ N3 Mercedes eActros600 էլեկտրական բեռնատարներ, որոնք աչքի են ընկնում 500 կմ հեռահարություն ծածկելով:
Տնային առաքման հուսալի տարբերակ
Gebrüder Weiss-ը տնային առաքման համար օգտագործում է էկոլոգիապես մաքուր էլեկտրական տրանսպորտային միջոցներ: Վիեննայում այս մեքենաներից 22-ը շահագործվում են IKEA-ի համար՝ տարեկան խնայելով մոտավորապես 150 տոննա CO2: Լոգիստիկ ընկերությունն արդեն օգտագործում է էլեկտրական ֆուրգոններ՝ առցանց պատվիրված ապրանքները Ավստրիայում, Հունգարիայում, Խորվաթիայում և Ռումինիայում հաճախորդներին առաքելու համար:
Էկոլոգիապես մաքուր առաքման այլընտրանքներ
Gebrüder Weiss-ը կիրառում է էկոլոգիապես մաքուր տրանսպորտային լուծումներ, ինչպիսիք են էլեկտրական բեռնատար հեծանիվները և էլեկտրական եռանիվները: Ֆորարլբերգում մեր աշխատակիցները տնային տնտեսություններին և ձեռնարկություններին մինչև 200 կգ քաշով բեռներն առաքում են էլեկտրական բեռնատար հեծանիվներով՝ անցնելով օրական մինչև 80 կմ: Խորվաթական Ռաբ և Լոշինջ կղզիներոի նեղ փողոցներում և փոքր գյուղերում Gebrüder Weiss-ն օգտագործում է էլեկտրական եռանիվներ մինչև 500 կգ քաշով ծանրոցներ առաքելու համար: Այս այլընտրանքներն ապացուցել են իրենց արդյունավետությունը, և նախատեսվում է հետագա ընդլայնում:
2021 թվականի հունվարից աշխարհի առաջին ջրածնային բեռնատարներից մեկը կանոնավոր շահագործվում է Շվեյցարիայում: Ավստրիայում և Գերմանիայում GW ընկերությունը աշխատում է գործընկերների և մրցակիցների հետ ջրածնային բեռնատարների ներդրման համար: Դրան հասնելու համար մինչև 2025 թվականը ընկերությունը մոտավորապես 10 միլիոն եվրո կներդնի այլընտրանքային շարժիչների համակարգերի մեջ:
Մեր բեռնման և բեռնաթափման վայրերում և պահեստներում գտնվող բոլոր բեռնատարները աշխատում են էլեկտրականությամբ: Մինչև 2030 թվականը մենք ցանկանում ենք ստեղծել էներգետիկ ցիկլի համակարգ, որտեղ գործարանային մեքենաներն աշխատում են ինքնուրույն արտադրվող արևային էներգիայով:
Երրորդ հատվածում արտանետումները նվազեցնելու համար մշակվում է մի համակարգ, որը խրախուսում է բեռնափոխադրողներին և ենթակապալառուներին ներդնել այլընտրանքային շարժիչների տեխնոլոգիաներ: