Լոգիստիկ ընկերությունն ավելացնում է շրջանառությունը 18 տոկոսով և ամրապնդում իր դիրքերը հիմնական շուկաներում / 67 միլիոն եվրոյի ներդրում ցանցի ընդլայնման և թվայնացման մեջ / կլիմայի վրա ազդեցության չեզոքացմանն ուղղված հետագա քայլեր
Միջազգային բեռնափոխադրումներ և լոգիստիկ ծառայություններ իրականացնող Gebrüder Weiss ընկերության վերջին ֆինանսական տարվա զուտ շրջանառությունը կազմել է 3,01 միլիարդ եվրո: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը վկայում է 18 տոկոս աճի մասին (2021թ.-ին՝ 2,54 միլիարդ եվրո)։ Այսպիսով, լոգիստիկ ընկերությունը շարունակում է վերջին տարիների դրական զարգացումը։ «Մենք կարողացել ենք դժվարին պայմաններում շարունակել մեր ռազմավարական նպատակների իրականացումը՝ ընդլայնելով մեր ներկայությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ասիայի առանցքային շուկաներում, ինչպես նաև առաջընթաց ենք ունեցել այնպիսի առաջնահերթ հարցերում , ինչպիսիք են թվայնացումը և մինչև 2030 թվականը կլիմայի վրա ազդեցության չեզոքացումը։ Գործունեության բոլոր ոլորտներում արձանագրած լավ արդյունքները փաստում են այն, որ մեր դիրքերը ամուր են, և մենք պատրաստ ենք ապագայի մարտահրավերներին», — ասում է Gebrüder Weiss ընկերության գործադիր տնօրեն՝ Վոլֆրամ Զենգեր-Վայսը (Wolfram Senger-Weiss)։ Սեփական կապիտալի հարաբերակցությունը նույնպես ավելացել է և այժմ կրկին կազմում է շուրջ 60 տոկոս (2021թ.-ին՝ 57 տոկոս), ինչը ընդգծում է ընկերության կայունությունը և փաստում է Gebrüder Weiss ընկերության հուսալի գործատու լինելը:
Ցամաքային բեռնափոխադրումների բաժինը արձանագրել է շրջանառության աճ 16 տոկոսով՝ հասնելով 1479 միլիոն եվրոյի (2021թ.-ին՝ 1277 միլիոն եվրո)։«Առաքում տուն» ծառայության առաքումների ծավալը մասնավոր ստացողներին տարեկան կտրվածքով ունեցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ շուրջ 1,53 միլիոն առաքանի Ավստրիայում և Արևելյան Եվրոպայում (2021թ.-ին՝ 1,58 միլիոն առաքանի)։ Այսպիսով, Gebrüder Weiss-ը պահպանել է իր առաջատար դիրքը շուկայի այդ սեգմենտում ։ Օդային և ծովային բեռնափոխադրումների սեկտորը գրանցել է նշանակալի աճ՝ տարին ավարտելով 1272 միլիոն եվրո շրջանառության արդյունքով, ինչը համապատասխանում է 24 տոկոս աճի (2021թ.-ին՝ 1024 միլիոն եվրո)։ Այդ աճը պայմանավորված էր ծովային և ավիա ընկերությունների
բեռնափոխադրումների սակագների բարձրացմամբ։ Առաքանիների ծավալները գրեթե անփոփոխ են մնացել DPD-Ավստրիայի համար, որի համասեփականատեր է հանդիսանում Gebrüder Weiss ընկերության փաթեթների և ծանրոցների առաքման ծառայությունը․ նախորդ տարվա ընթացքում փոխադրվել է 66 միլիոն փաթեթ (2021թ.-ին՝ 66,5 միլիոն)։
Միջազգային ցանցի ընդլայնում
Չնայած 2022 թվականի տնտեսական մարտահրավերներին կապված Ուկրաինայում պատերազմի, էներգետիկ խնդրի և գնաճի համատեքստում, Gebrüder Weiss-ը հավատարիմ մնաց իր ներդրումային ռազմավարությանը։ Ընդհանուր առմամբ 67 միլիոն եվրո է ներդրվել ընկերության սեփական ցանցի ամրապնդման, ինչպես նաև միջազգային տեղանքների և ծառայությունների ընդլայնման համար։ Ընկերությունը հիմնական ուշադրությունը ուղղել է Գերմանիայի, Հունգարիայի, Ռումինիայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Թուրքիայի և Վրաստանի վրա։ Վերջին երկու երկրները Տարանցիկ Միջանցքի կենտրոնական օղակներն են հանդիսանում , որոնցով լոգիստիկայի ոլորտի գիտակը ընդլայնել է իր տրանսպորտային կապերը Կենտրոնական Ասիա և Չինաստան։
Գերմանական լոգիստիկայի կարևոր շուկայում Gebrüder Weiss-ը կարողացել է ամրապնդել իր դիրքերը օդային, ծովային և ցամաքային բեռնափոխադրումների բնագավառում։ Հարավային Գերմանիայում ավարտվեց Lode բավարական բեռնափոխադրող ընկերության անվանափոխման գործընթացը՝ վերանվանվելոն Գեբրուդեր Վայս Վալդկրայբուրգ։ Նախատեսվում է ցամաքային բեռնափոխադրումների ցանցի շարունակական ընդլայնում հարավային Գերմանիայում, որի առաջիկա քայլերից է Բադեն-Վյուրտեմբերգում Rentschler բեռնափոխադրող ընկերության ձեռքբերումը 2023 թվականի սկզբին։ Ցանցի աճին զուգահեռ աճեց նաև աշխատակիցների թիվը. այն աճել է վեց տոկոսով՝ հասնելով մոտ 8400 աշխատողի (2021թ.-ին՝ 7900):
Շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում թվայնացումը և կայունությունը
2022 թ-ի կազմակերպությունը հետևողականորեն իրականացրել է իր թվայնացման ռազմավարությունը ՝ «Երկու աշխարհների լավագույնը», որը Gebrüder Weiss-ը դիտարկում է որպես գործառնական և թվային մասնագիտացման համադրություն ։ Այդ նպատակով, ի թիվս այլ քայլերի, ստեղծվեց myGW հաճախորդների թվային պորտալը, որը հաճախորդներին տրամադրում է իրական ժամանակում տեղեկատվություն ապրանքների շարժի վերաբերյալ և դրանով իսկ ապահովում է մատակարարման ողջ շղթայի առավելագույն թափանցիկությունը: «Մեր նպատակն է ապահովել լավագույն լուծումները մեր հաճախորդների մատակարարման
շղթաների համար՝ նվազագույնի հասցնելով մեր շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Այս նպատակով մենք մշտապես ներդրումներ ենք կատարում մեր լոգիստիկ տերմինալներում և թվային գործիքակազմում, միաժամանակ վերապատրաստելով մեր անձնակազմին և բացահայտելով էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տարբերակները», — բացատրում է Վոլֆրամ Զենգեր-Վայսը:
Այն փաստը, որ Gebrüder Weiss-ը հավատարիմ է կայուն զարգացման նպատակներին և ցանկանում է նպաստել գլոբալ կլիմայի պաշտպանությանը, փաստագրվել է լոգիստիկ ընկերության կողմից 2022թ. հրապարակված իր Կայունության զեկույցում ։ Համապատասխան իր նպատակներին կազմակերպությունը մտադիր է մինչև 2030 թվականը հասնել ածխածնային չեզոքության իր բոլոր տերմինալներում։ Այս անցման հիմնական տարրը վերականգնող աղբյուրներից ստացվող էներգիայի ավելացումն է։ Անցյալ տարի Gebrüder Weiss-ը չորս նոր ֆոտովոլտային համակարգեր է տեղադրել Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում։ Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ 22 նման կայաններ արդեն գործում են՝ նվազեցնելով CO2-ի արտանետումները տարեկան 1110 տոննայով։ Այս երկրներում և Արևելյան Եվրոպայում կշարունակվեն նույնատիպի ներդրումները 2023 թվականին։
Շարժ կա նաև այլընտրանքային շարժիչների ոլորտում։ Սեփական ջրածնային բեռնատարների միջքաղաքային հաջող փորձարկումներից հետո Gebrüder Weiss-ը ծրագրում է հետագա ներդրումներ այս տեխնոլոգիայի մեջ: 2023 թվականին հինգ նոր H2 շարժիչով աշխատող բեռնատարներ կհայտնվեն Գերմանիայի ճանապարհներին: Ավստրիայում և Արևելյան Եվրոպայում քաղաքային առաքումների համար նախատեսվում է ավելի մեծացնել էլեկտրասնուցմամբ ֆուրգոնների թիվը։
Gebrüder Weiss-ն ակնկալում է, որ լոգիստիկայի բնագավառը կկայունանա 2023 թվականին։ Ներկայումս փոխադրումների թիվը փոքր-ինչ կրճատվել է, իսկ օդային և ծովային տրանսպորտի ոլորտում սակագները գրեթե իջել են մինչև 2019 թ․։ Այս առումով ակնկալվում է նաեւ շրջանառության նվազման միտում։ Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է լրացուցիչ մարտահրավերներ առաջացնել։ Վոլֆրամ Զենգեր-Վայս - «Համաճարակը ցույց տվեց, թե որքան արդյունավետ է լոգիստիկայի ոլորտը և որքան արագ այն կարող է արձագանքել փոփոխվող պայմաններին: Անցած տարում Gebrüder Weiss-ը կարողացավ ավելի ամրապնդել իր ֆինանսական դիրքերը և խթանել նորարարությունները՝ միաժամանակ մնալով իր հաճախորդների կողքին և սատարելով նրանց կարիքները համապատասխան թվային ծառայությունների միջոցով: Իհարկե ավելորդ է նշել, որ մենք անհանգստացած ենք և լրջությամբ ենք դիտարկում ներկայիս տնտեսական կանխատեսումները, բարձր գնաճը և պատերազմը Ուկրաինայում։ Այնուամենայնիվ, մենք ի վերջո շարունակում ենք մնալ ուժեղ կազմակերպություն, և դա մեզ վստահություն է տալիս»։