Լոգիստիկ ծառայությունների մատակարարն ընդլայնում է իր ցանցը դեպի Եվրոպա և այլ մայրցամաքներ ,մեծացնում զուտ շրջանառությունը՝ հասցնելով այն 2,5 միլիարդ եվրոյի / Մեծ պահանջարկ առցանց առևտրի նկատմամբ / 112 միլիոն եվրոյի ներդրում ներկայացուցչական ցանցի ընդլայնման համար / Մշտական ուշադրություն թվային ծառայություններին և «կանաչ» լոգիստիկային
Միջազգային բեռնափոխադրումներ և լոգիստիկ ծառայություններ իրականացնող Gebrüder Weiss ընկերությունը նախորդ ֆինանսական տարում նախնական տվյալներով արձանագրել է 2,54 միլիարդ եվրոյի զուտ շրջանառություն։ Ինչը նշանակում է 43 տոկոս աճ ՝ նախորդ տարվա համեմատ (2020թ. շրջանառությունը կազմել է 1,77 միլիարդ եվրո)։ Շրջանառության աճի 70 տոկոսից ավելին բաժին է ընկնում օդային և ծովային բեռնափոխադրումներին ։ Բեռների ծավալի համաշխարհային դեֆեցիտը հանգեցրեց ծովային և օդային ընկերությունների սակագների շարունակական աճին։ Այս ծախսերի վերահաշվարկը դարձավ ընկերության շրջանառության աճի հիմնական գործոնը, բայց և հանգեցրեց արտասովոր մարտահրավերների։
«2021 թվականը ևս մեկ բացառիկ տարի էր և առանձնանում էր խիստ անկայունությամբ։ Բեռնափոխադրման ծառայությունների շատ փոքր առաջարկի և մեծ պահանջարկի անհավասարակշռությունը լուրջ ազդեցություններ ունեցավ։ Միայն քրտնաջան աշխատանքի ու մեծ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց մեր հաճախորդներին տրամադրել բեռնափոխադրման համապատասխան լուծումներ, թեև հնարավորությունները սահմանափակ էին։ Ես հպարտությամբ եմ նշում, թե ինչ արեցին մեր աշխատակիցներն այդ դժվարին պայմաններում», ասում է Gebrüder Weiss ընկերության գործադիր խորհրդի նախագահ Վոլֆրամ Զենգեր-Վայսը։
2021 թվականին իր հաճախորդների կարիքները հոգալու համար ընկերությունը կազմակերպել է լրացուցիչ օդային չարտեր բեռնափոխադրումներ՝ իրականացնելով «պրայթերներ»․ մարդատար ինքնաթիռները վերափոխելով բեռնատարի: Համաշխարհային ցանցի զարգացման համար կարևոր քայլ եղավ Ipsen Logistics ընկերության Գերմանիայի, Լեհաստանի և Մալայզիայի մասնաճյուղերի ձեռքբերումը 2020 թվականի վերջին։ Ընդհանուր առմամբ օդային,ծովային և լոգիստիկ ծառայությունների բնագավառում ընկերությունը արձանագրել է 1,030 միլիոն եվրոյի շրջանառություն (2020 թվականին այն կազմել է 470 միլիոն եվրո)։
Ցամաքային տրանսպորտի և լոգիստիկայի բաժանը տարին փակել է 16 տոկոսով աճով՝ մինչև 1,277 միլիոն եվրո շրջանառությամբ (2020 թ.՝ 1,104 միլիոն եվրո): Արդյունավետությունը խթանելու նպատակով Gebrüder Weiss-ը կիրառել է նորարարական տեխնոլոգիաներ՝ տրանսպորտի պլանավորման, առաքման և բեռների չափման համար. ստեղծվել է նոր համախմբված փոխադրամիջոցների կապ Վիեննայից դեպի Գերմանիայի Ռուր շրջան: Ցամաքային բեռնափոխադրումների բոլոր ոլորտներում գրանցվել են նոր ցուցանիշներ։
«Առաքում տուն» ծառայության միջոցով Gebrüder Weiss ընկերությունը Ավստրիայում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում կատարել է շուրջ 1,74 միլիոն առաքում վերջնական սպառողներին ՝ շարունակելով ամրապնդել շուկայի առաջատար դիրքն այդ երկրներում (2020 թվականին իրականացվել է 1,37 միլիոն առաքում)։ DPD Austria ընկերությունը, որի բաժնետեր է հանդիսանում Gebrüder Weiss - ը, 2021 թվականին առաքել է ավելի քան 66,5 միլիոն ծանրոց: Վերջինս համապատասխանում է 16 տոկոս աճին անցած տարվա համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված է ուժեղ մասնավոր սպառողի գործունեությամբ ։
Շուկայի առաջատար Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
Ձեռք բերելով մի քանի այլ ընկերություններ՝ Gebrüder Weiss-ը Բավարիայում մեծացրել է իր ցամաքային բեռնափոխադրումների հարավգերմանական ցանցը ։ Ընկերությունը ևս մի քանի այլ կազմակերպություն է ձեռք բերել Բուլղարիայում և Թուրքիայում, նոր մասնաճյուղեր է բացել Հունգարիայում, Չեխիայում և Հարավային Կորեայում։ Մասնաճյուղերի ցանցի ընդլայնման և նոր կառուցապատումների մեջ ընկերությունն ընդհանուր առմամբ ներդրել է 112 միլիոն եվրո (2020 թվականին ներդրվել է 75,6 միլիոն եվրո). ընկերության պատմության մեջ սա մինչ օրս կատարված ամենամեծ ծավալով ներդրումն է։ Մասնաճյուղերի ցանցի ընդլայնման հետ մեկտեղ 8 տոկոսով աճել է նաև աշխատողների թվաքանակը. ընկերությունն այժմ ունի շուրջ 8 000 աշխատակից։
14 500 օգտատեր այժմ օգտվում է հաճախորդների myGW նոր հարթակից
Լոգիստիկ գործընթացներն օպտիմալացնելու համար Gebrüder Weiss ընկերությունը հանուն իր հաճախորդների լայնորեն կիրառում է թվային գործիքներ. «Մատակարարման ողջ շղթայում զգալիորեն մեծացել են արագության, արդյունավետության և թափանցիկության ապահովման պահանջները։ Մեր myGW հարթակի միջազգային տարածումը և հետագա զարգացումը կարևոր ձեռքբերում է մեզ համար», ասում է Վոլֆրամ Զենգեր-Վայսը։ Թվային
հարթակը, որից արդեն օգտվում է ավելի քան 14 500 օգտատեր 19 երկրում, հաճախորդներին տրամադրում է բեռների հոսքերի վերաբերյալ տեղեկություններ իրական ժամանակում։ Բացի այդ, բազմաթիվ հեղինակավոր պատվիրատուների համար իրականացվել են ծրագրեր մատակարարման շղթայի կառավարման բնագավառում։ Լոգիստիկ կազմակերպությունը նպատակ ունի այս ոլորտում աճելու և ընդլայնելու իր կողմից առաջարկվող թվային ծառայությունները։ «Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված ճգնաժամը ցույց տվեց նաև, թե որքան կարևոր է ֆիզիկական ենթակառուցվածքի հսկողությունը։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր «Լավագույնը երկու աշխարհներից» ռազմավարությունը, որը մի կողմից ենթադրում է ժամանակակից թվային գործիքների կիրառում և մյուս կողմից՝ լոգիստիկ համակարգերի, բեռնափոխադրման կարողության և լավ վերապատրաստված աշխատակիցների առկայություն, արդարացրեց իրեն», նշում է Զենգեր-Վայսը։
Կլիմայական չեզոքություն մինչև 2030 թվականը
Մինչև 2030 թվականը ընկերության մասնաճյուղերն աշխատելու են կլիմայական չեզոքություն ապահովելու ուղությամբ։ Միայն անցյալ տարի Ավստրիայի և Գերմանիայի բեռնային համալիրներում այդ նպատակով տեղադրվել է ութ արևային ֆոտովոլտային կայան։ Մյուս մասնաճյուղերում կայանները տեղադրվելու են այս տարի։ Դրանից բացի ընկերությունը ներդնում է նոր տեխնոլոգիաներ. լոգիստիկայի ոլորտում արդեն օգտագործվում է աշխարհում առաջին ջրածնային բեռնատարը, մինչդեռ բեռնափոխադրումների և «Առաքում տուն» ծառայության համար օգտագործվում են հեղուկ գազով և հոսանքով աշխատող այլընտրանքային շարժիչներով մեքենաներ։ Իր հաճախորդների համար Gebrüder Weiss ընկերությունը ներդրել է «զրոյական արտանետումներ» ծառայությունը, որի շրջանակում լրացուցիչ վճարվող գումարով հնարավոր է փոխհատուցել յուրաքանչյուր լոգիստիկ պատվերից գոյացող CO2 արտանետումները։ Այս միջոցները ֆինանսավորում են կլիմայի պաշտպանության հավաստագրված ծրագրեր։