zero emissions

Միասին ստեղծելով կայուն վաղվա օրը

Մեր զրոյական արտանետումների ծրագիրը ձեզ հնարավորություն է տալիս լիովին փոխհատուցել ձեր CO2 արտանետումները արտադրված ձեր բեռնափոխադրման ժամանակ՝ աջակցելով կլիմայի պաշտպանության հավաստագրված ծրագրին:

 

«Հասնելով զուտ զրոյական արտանետումների՝ մենք օգնում ենք մեր հաճախորդներին կլիմայական կայուն չեզոքության հասնելու հարցում»:

Վոլֆրամ Զենգեր-Վայս, CEO/գործադիր տնօրեն  

 

Մեր ծառայությունների մասին՝ հակիրճ 

Առաջին հերթին չափվում են կոնկրետ գործընթացի, ձեռնարկության, ծառայության և այլնի արդյունքում առաջացած ջերմոցային գազերի արտանետումները (գործունեության էկոլոգիական հետեւանքները): Հաջորդ փուլը հավաստագրերի (և արտանետումների նվազեցման վարկերի) միջոցով փոխհատուցումն է, արդյունքում արտանետումների ծավալը փոխհատուցվում է կլիմայի պաշտպանության նախագծերի իրականացմամբ:

EcoTransIT-ն օգտագործվում է CO2 արտանետումները հաշվարկելու համար, որտեղ տվյալների հիմքը հանդիսանում է Gebrüder Weiss-ի տրանսպորտի կառավարման համակարգը (TMS): Այս մեթոդաբանությունը հաշվի է առնում փոխադրման գործընթացի բոլոր փուլերը, ինչպես նաև փոխադրման հատուկ միջոցները:

Բանաձևը, որն օգտագործվում է EcoTransIT-ի կողմից արտանետումները հաշվարկելու համար, համապատասխանում է DIN EN 16258 եվրոպական ստանդարտին և GLEC հայեցակարգին:

Օրինակ՝ Մեկ տրանսպորտային միավորի տեղափոխում Ա կետից / Ավստրիա մինչև Բ կետ / Հունգարիա

ենթադրված գնի հիման վրա՝ 15 եվրո մեկ մետրիկ տոննա CO2-ի համար, իսկ CO2 արտանետումները Ա և Բ կետերի միջև կազմում են 0,04296 մետրիկ տոննա, ապա փոխադրումը ամբողջությամբ փոխհատուցված է հետևյալ դրույքով 65 եվրոցենտ (15 եվրո x 0,04296 մետրիկ տոննա/ CO2): Gebrüder Weiss ընկերությունը հաճախորդից ստացված  65 եվրոցենտը ներդնում է կլիմայի պաշտպանության հավաստագրված ծրագրի մեջ՝ դրանով իսկ ամբողջությամբ փոխհատուցելով արտանետումները:

    Չնայած բոլոր կողմերի ջանքերին, CO2 արտանետումները դեռևս առաջանում են տրանսպորտային գործընթացների մեծ մասի ժամանակ: Միևնույն ժամանակ, կլիմայի պաշտպանության ծրագրերը կարող են փոխհատուցել այդ արտանետումները, օրինակ՝ անտառների վերականգնման և վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելացման միջոցով: Անկախ կազմակերպությունները վերահսկում են արդյունքում առաջացող արտանետումները և հաշվարկում դրանց փոխհատուցման համար անհրաժեշտ քայլերը: Gebrüder Weiss-ի դեպքում զրոյական արտանետումներ ծրագիրի շրջանակներում գործողությունները կատարվում են ժամանակին և ճշգրիտ:

    Լրացուցիչ տեղեկություն

      Հաճախորդը մեզանից ստանում է իր ներդրումը հաստատող վկայագիր, որտեղ նշված է, որ կատարված բոլոր արտանետումները լիովին փոխհատուցվել են:

        Նիգերիա

        «Toyola Clean Cookstoves»

        Նվազեցնել անտառահատումները՝ նվազեցնելով փայտի այրումը: Նիգերիայի այս ծրագրի շրջանակներում սովորական վառարանները փոխարինվում են շատ ավելի արդյունավետ տեսակներով, դրանք են Toyola Coalpots (փայտածուխի կաթսաներ): Նոր վառարաններ օգտագործող տնային տնտեսությունները տարեկան մոտավորապես 30%-ով նվազեցնում են էներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է 80 եվրոյի խնայողության: Բացի վառելիքի խնայողությունից, ավելի ցածր արտանետումները նվազեցնում են նաև օդի աղտոտվածությունը: Սա բարելավում է Նիգերիայի բնակչության ընդհանուր առողջությունը: 

        Իմանալ ավելին 

        Մալավի

        «Borehole Project Dowa and Kasungu»

        Մաքուր ջրի արդյունքում կենսապայմանների բարելավում. Վատ հիգիենան, վատ սանիտարական պայմանները և մաքուր ջրի բացակայությունը Աֆրիկայում աղքատության հիմնական պատճառներից են: Առանց մաքուր խմելու ջրի հասանելիության՝ աղքատության ծուղակից փրկվելու հեռանկարները շատ փոքր են: «Մալավիի հորեր» ծրագիրը ապահովում է ջրի թիրախային մատակարարումներ տեղի բնակչությանը: 

        Իմանալ ավելին 

        Ավստրիա / Չինաստան

        «Կլիմայի պաշտպանության միասնական ծրագիր»

        Այս ծրագիրը բաղկացած է երկու մասից: Ջինչուան Մագան 49,5 ՄՎտ հզորությամբ հողմային էներգիայի ծրագիր, որի նպատակն է տեղադրել և արտադրել վերականգնվող էլեկտրաէներգիա 1,5 ՄՎտ հզորությամբ հողմատուրբինների 33 սեթերի միջոցով և, հետևաբար, նվազեցնել CO2 -ի մոտավորապես 90000 մետրական տոննա արտանետումները մեկ տարում: Բացի այդ, 2,50 եվրո է նվիրաբերվում յուրաքանչյուր CO2 հավաստագրի համար, իսկ նվիրատվությունը գնում է անտառային բնապահպանական ծրագրերի համար Արևմտյան Ավստրիայում Մոնտաֆոն Հովիտ: 

        Իմանալ ավելին հողմակայանների մասին 

        Իմանալ ավելին Ավստրիա և Մոնտաֆոն

        Բրազիլիա

        «Pacajai Redd + Project»

        Անտառների կայուն կառավարում, ինչը պահպանում է արժեքավոր էկոհամակարգերը: Կլիմայի պաշտպանության այս ծրագիրն օգնում է Ջարի/Ամապա հովտի գյուղական համայնքներին կանխել շրջակա անտառների անտառահատումը: Հիմնական նպատակը շուրջ 180000 հեկտար անտառի պահպանումն է։ Ծրագրի շրջանակներում գյուղի բնակիչները հատուկ վերապատրաստում են անցնում, թե ինչպես նոր բնակիչները ռացիոնալ օգտագործեն անտառները և համագործակցեն անտառների պահպանության գործընթացներին:

        Իմանալ ավելին

        Հնդկաստան

        «Solar Power Project»/Արևային էներգիայի ծրագիր

        Մաքուր արևային էներգիա: Ծրագիրը ենթադրում է ֆոտովոլտային կայանի կառուցում և շահագործում Կարնատակայի Տիրումանի գյուղի մոտ: 100 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ արևային պարկը տարեկան արտադրում է մոտավորապես 181 ԳՎտժ մաքուր էլեկտրաէներգիա: Վերցնելով Հնդկաստանում մեկ շնչի հաշվով միջին սպառումը, ծրագիրը կայուն հիմունքներով կկարողանա բավարարել 225000 մարդու էլեկտրաէներգիայի տարեկան պահանջարկը:

        Իմանալ ավելին 

        Պերու

        «Brazil Nut Rainforest Community Project»

        Բրազիլական ընկույզի մշտական աճեցում՝ անտառները պաշտպանելու համար: Բրազիլական ընկույզի արևադարձային անտառ համայնք կլիմայի պաշտպանության ծրագիրը ուղղված է կուսական արևադարձային անտառների պահպանմանը, որոնք հանդիսանում են բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և վտանգված տեսակների տուն և բնակավայր: Իր կատարված աշխատանքներով ծրագիրը երկարաժամկետ եկամտի աղբյուր է ապահովում բրազիլական ընկույզների ավանդական հավաքմամբ զբաղվող մոտ 400 ընտանիքի համար: 

        Իմանալ ավելին 

        Միասին առաջ շարժվել դեպի կայուն ապագա