1,7 միլիարդ եվրո շրջանառություն 2019 թվականին / հերթական խոշոր ներդրումներ՝ ենթակառուցվածքային և թվայնացման ոլորտներում
Gebrüder Weiss -ը ամփոփում է արդյունավետ 2019 թվականը: Միջազգային տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունը ավելի է ընդլայնել իր դիրքերը Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ասիայի շուկաներում և նորից խոշոր ներդրումներ է կատարել իր լոգիստիկ համակարգերում, գործընթացների թվայնացման և սարքավորումների մեջ: Անցած ֆինանսական տարվա ընթացքում երկու տոկոս աճով ընկերությունը գրանցել է նախնական մաքուր 1,7 մլրդ եվրո շրջանառություն (2018 -ում՝ 1,67 միլիարդ եվրո): «2019 թվականը լավ տարի էր: Չնայած դժվար պայմաններին, մենք դրական հաջողություններ ունեցանք բիզնեսի բոլոր ոլորտներում և կարողացանք հաջողությամբ կիրառել նոր տեխնոլոգիաներ՝ գործընթացները ավելի արդյունավետ դարձնելու մեր հաճախորդների համար: Հատկապես ուրախալի է պահանջարկը՝ տուն առաքման բնագավառում (Home Delivery), որտեղ մենք երկնիշ աճ ենք ունեցել», ամփոփում է Gebrüder Weiss ընկերության տնօրինության նախագահ Վոլֆրամ Զենգեր-Վայսը: Ավելացել է նաև սեփական կապիտալի հարաբերակցությունը, որը կազմում է ավելի քան 60 տոկոս, ինչը վկայում է ընկերության ֆինանսական բարձր կայունության մասին (2018 թ-ին՝ 58 տոկոս):
Դրական զարգացումներ բիզնեսի բոլոր ոլորտներում
1,15 միլիարդ եվրոյի համախմբված շարժով՝ ցամաքային տրանսպորտի և լոգիստիկայի բաժինը նախորդ տարվա համեմատ գրանցել է 2,1 տոկոս աճ (2018 թ-ին՝ 1,12 միլիարդ եվրո): Առանցքային դեր է խաղացել տուն առաքումների (Home Delivery) բնագավառում ծառայությունների աճող պահանջարկը: Ավստրիայում և Արևելյան Եվրոպայում վերջնական հասցեատերերին առաքվել է շուրջ 1,1 միլիոն միավոր խոշոր կենցաղային տեխնիա, կահույք և հեռուստացույց: Իրականացնելով 385.000 բեռնափոխադրում Ավստրիայում՝ ընկերությունը ևս մեկ անգամ հաստատում է իր առաջնորդությունը այդ շուկայում: (2018 թ.-ին՝ 335.000):
Օդային և ծովային բեռնափոխադրումները աճել են 1,3 տոկոսով՝ կազմելով 380 միլիոն եվրո: Ծովային բեռնափոխադրումների աճը կոմպենսացրեց օդային բեռնափոխադրումների շուկայում տիրող լարված իրավիճակը: Անդրատլանտյան երկրներում Gebrüder Weiss -ի ամրապնդված կառույցների շնորհիվ ընկերությունը աճ է գրանցում հատկապես անդրատլանտյան և անդրասիական բեռնափոխադրումների բնագավառում և ընդլայնում իր մասնաբաժինը ԱՄՆ-ում:
DPD Ավստրիան, որի համասեփականատեր է հանդիսանում Gebrüder Weiss ընկերության փաթեթների և ծանրոցների առաքման ծառայությունը, ևս մեկ անգամ կարողացավ ամրապնդել իր դիրքը շուկայում, որպես ծանրոցային առաքումների ամենախոշոր մասնավոր կազմակերպությունը Ավստրիայում: Ընդհանուր առմամբ DPD-ավստրիական ցանցը տեղափոխել է 52 միլիոն փաթեթ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ երեք տոկոսով ավել է:
Լոգիստիկան որպես վճռորոշ մրցակցային գործոն
«Լոգիստիկան դառնում է մեր հաճախորդների համար ավելի ու ավելի վճռորոշ մրցակցային գործոն: Արժեքների ստեղծման շղթաներում և գործընթացներում բարելավման մեծ ներուժ կա, որը մենք վերլուծում ենք մեր հաճախորդների հետ միասին և համապատասխան լուծումներ մշակում», ասում է Վոլֆրամ Զենգեր-Վայսը:
Ծրագրային լուծումները հանդիսանում են տեխնիկական հիմք և ներառում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են իրական ժամանակում առաքանու բեռնափոխադրման հետևելը, առաքանու թվային չափումը, տրանսպորտի պլանավորման համար արհեստական ինտելեկտի օգտագործումը կամ առաքանու ակնկալվող ժամանման նշումը (ETA): Առաքման գործընթացների թափանցիկությունից շահում են առաջին հերթին ստացողները, այսինքն մեր հաճախորդների հաճախորդները: Այս թվային գործիքները դյուրացնում են մարդկանց աշխատանքը, այնուամենայնիվ լոգիստիկան ամբողջությամբ վերահսկում է մարդը », ասում է Վոլֆրամ Զենգեր-Վայսը:
Լոգիստիկ ընկերությունը ներդրումներ է կատարել ոչ միայն թվային , այլ նաև ֆիզիկական ենթակառույցների մեջ: Խորվաթիայի Զագրեբում ժամանակակից լոգիստիկ տերմինալը փոխարինեց նախորդ հին շենքը, իսկ Վիեննայում գտնվող Gebrüder Weiss -ի ամենամեծ մասնաճյուղը ընդլայնվեց՝ ներառելով բեռնաթափման կետ: Gebrüder Weiss ընկերությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Մետաքսի ճանապարհին իր ուղիների զարգացմանը: Ընդլանվեց Թբիլիսիի լոգիստիկ կենտրոնը, կազմակերպությունը ամրապնդեց դիրքերը Կենտրոնական Ասիայում ՝ բացելով նոր մասնաճյուղ Ուզբեկիստանում: Անցյալ տարվա ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 51 միլիոն եվրո:
Գերազանց մասնագիտական ուսուցում
Աշխատողների ընդհանուր թիվը (լրիվ դրույք) տարեկան կտրվածքով աճել է 2,4 տոկոսով՝ կազմելով շուրջ 7.300 աշխատակից (2018 թ-ին՝ 7.100): Ընկերության մոտեցումը մասնագիտական ուսուցմանը Ավստրիայում արժանացել է բազմաթիվ մրցանակների: Մասնագիտական ուսուցումը հանդիսանում է Gebrüder Weiss- ի ռազմավարության բաղկացուցիչ մասը՝ Ավստրիայում , Գերմանիայում, Շվեյցարիայում, այժմ նաև Սերբիայում մասնագետներ ներգրավելու համար: Ընդհանուր առմամբ 264 երիտասարդներ ստանում են մասնագիտական ուսուցում Gebrüder Weiss ընկերությունում:
Ուշադրության կենտրոնում կայուն լոգիստիկ լուծումներն են
Կազմակերպությունը նոր ուղենիշներ է սահմանում այլընտրանքային էներգիայի արտադրության մեջ և մշակում է Էկո լուծումներ բեռմափոխադրումների համար:
2019 թ.-ի սկզբից Վիեննայի մասնաճյուղի 21.500 քառակուսի մետր տարածք ունեցող արևային էլեկտրակայանում Gebrüder Weiss ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 2,4 միլիոն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Մյուս հինգ մասնաճյուղերի ֆոտովոլտային համակարգերի հետ միասին տարեկան արդադրվում է ավելի քան երեք միլիոն կվտ ժամ էլեկտրաէներգիա միայն արևային էներգիայի միջոցով:
Ավստրիայի, Գերմանիայի և Սերբիայի ավտոպարկերը համալրել են գազով աշխատող նոր բեռնատարներ: Բացի այդ, Վիեննայի տարածքում 2018 թ.-ի սկզբից շահագործվում է ամբողջությամբ էլեկտրական բեռնատար մեքենա: Դեռևս այս տարի Շվեյցարիայում նախատեսվում է ջրածնային բեռնատարի փորձնական շահագործումը:
Կայուն զարգացման բնագավառում սոցիալական պատասխանատվության հետ մեկտեղ, Վոլֆռամ Զենգեր-Վայսը ոլորտի ապագայի կարևորագույն նպատակը տեսնում է հասարակության մոտ լոգիստիկայի հիմնարար նշանակության ընկալման աստիճանի բարձրացման մեջ: «Լոգիստիկայի ոլորտը նորարարական է և բազմազան, սակայն ի տարբերություն արտադրական արդյունաբերության այն մնում է անտեսանելի հասարակության համար: Մեր նպատակը պետք է լինի ճանաչելի դարձնել լոգիստիկայի կարևոր դերը մինչև վերջնական հասցեատերը ՝ մեր իսկ հիմնական արժեքների միջոցով։»