Gebrüder Weiss-ը լիովին գիտակցում է իր պատասխանատվությունն իր աշխատակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ: Փոխադարձ հարգանքը կորպորատիվ մշակույթի հիմքերից մեկն է։ Մենք մեծապես կարևորում ենք մեր աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացումը, աշխատանքի ընթացքում նրանց անվտանգությունն ապահովելը և մեր ընկերության հետ երկար մնալու ուրախությունը: Այդ առումով, մասնավորապես, կարևորվում է աշխատանքային պայմանների ստեղծում, որպեսզի աշխատողները կարողանան օգտագործել իրենց ողջ ներուժը:
Լինելով հասարակության էական բաղադրիչ՝ Gebrüder Weiss ընկերություն, բնականաբար, պարտավոր է հավատարիմ մնալ բոլոր իրավական և հարկային պարտավորություններին: Այս պատասխանատվությունը վերապահված է ընկերության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներին: Այս ստորաբաժանումներն իրենց հերթին աջակցություն են ստանում կենտրոնական կադրերի, իրավական, վերահսկողության և կորպորատիվ վարչական աջակցության բաժիններից: