Լոթար Թոմա՝ Gebrüder Weiss ընկերության օդային և ծովային փոխադրումների բաժնի նոր ղեկավար

January 09, 2020

Վերահսկիչ խորհրդի որոշմամբ 52-ամյա մասնագետը կփոխարինի այդ պաշտոնում Հայնց Զենգեր-Վայսին

Լոթար Թոման ստանձնել է Gebrüder Weiss միջազգային լոգիստիկ ընկերության  օդային և ծովային փոխադրումների բաժնի ղեկավարումը 2020 թվականի սկզբից: Տնտեսագիտական գիտությունների դոկտորը համալրելու է ղեկավարների խորհուրդը՝ Վոլֆրամ Զենգեր-Վայսի (նախագահ), Փեթեր Քլոյբերի և Յուրգեն Բաուերի հետ միասին: Gebrüder Weiss ընկերության վերահսկիչ խորհուրդը կայացրել է համապատասխան որոշումը 2019 թ-ի դեկտեմբերին: Ինչպես արդեն նախորդ տարվա կեսերին տեղեկացվել էր, ընկերության կողմից նրան նախորդող 45-ամյա Հայնց Զենգեր-Վայսը որոշել էր թողնել Gebrüder Weiss ընկերությունում ղեկավարի իր պաշտոնը տարեվերջին:

Ստանձնելով այս պաշտոնը՝ 52-ամյա Լոթար Թոման պարտավորվում է իրականացնել բազմազան գործառույթներ այս միջազգային ընկերությունում. Gebrüder Weiss ընկերությունը այսօր գործում է 30 երկրներում: Ամենաարևմտյան վայրը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, իսկ ամենաարևելյանը՝ Թայվանի Թայբե քաղաքում: Արտասահմանյան կարևոր լոգիստիկ հանգույցներում Gebrüder Weiss-ը օդային և ծովային բեռնափոխադրումների ոլորտում իր ունեցած լայնածավալ գործունեությունից բացի, հանդիսանում է լոգիստիկ լուծումների մասնագետ և


գործարկում է սեփական տերմինալները  Լոս Անջելեսում, Չիկագոյում, Ատլանտայում, Սինգապուրում,
Հոնկոնգում, Շանհայում և Տոկիոյում: Ընկերության նպատակն է ամբողջ աշխարհում իր հաճախորդներին առաջարկել մատակարարման շղթայի կառավարման ոլորտի միասնական չափանիշներ և ՏՏ լուծումներ: Այս ծառայության շնորհիվ Gebrüder Weiss-ը ցանկանում է ևս մեկ անգամ հաստատել իր դիրքը ոլորտի որակի առաջատարների շարքում:

Լոթար Թոման սկսել է աշխատել Gebrüder Weiss-ի օդային և ծովային բեռնափոխադրումների բաժնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից: Այդ ժամանակից ի վեր հետզհետե ստանձնել է այս ոլորտի բոլոր գործառույթները: Ծնվել է Բադեն-Վյուրթեմբերգում, ավելի քան 20 տարի աշխատել է լոգիստիկայի բնագավառում իսկ վերջերս, որպես խորհրդի նախագահ, ղեկավարել է միջազգային մակարդակով գործունեություն ծավալող լոգիստիկ ընկերություն: Մինչ այդ զբաղեցրել է ղեկավարի տարբեր պաշտոններ այլ հայտնի միջազգային տրանսպորտային և լոգիստիկ ընկերություններում:

Media

Press Contact
Merlin Herrmann

Merlin Herrmann

press@gw-world.com

+43.5574.696.2169