2,71 միլիարդ եվրո զուտ շրջանառություն / 124 միլիոն եվրո ներդրված լոգիստիկ տերմինալների, ավտոմատացման և էլեկտրական շարժունակության մեջ / Դեկարբոնիզացման առաջընթաց
Gebrüder Weiss միջազգային բեռնափոխադրումներ և լոգիստիկ ծառայություններ իրականացնող ընկերությունը 2024 ֆինանսական տարին փակել է 2,71 միլիարդ եվրո զուտ եկամտով։ Դա համապատասխանում է նախորդ տարվա համեմատ տասը տոկոս աճի (2023թ.՝ 2,46 միլիարդ եվրո): «Մենք շարունակում ենք կայուն զարգանալ։ Չնայած աշխարհաքաղաքական և տնտեսական լարվածությանը, մենք կարողացանք շուկայական մասնաբաժիններ ավելացնել և այդպիսով աճել՝ հակառակ ներկայիս միտումին: Ներդրումներ կատարելով մեր ցանցում, ավտոմատացման և թվային նորարարության մեջ՝ մենք ընդլայնել ենք մեր ծառայությունների տեսականին և մշակել ենք ճիշտ տրանսպորտային լուծումներ մեր հաճախորդների համար՝ նպատակ ունենալով ապահովել մատակարարման շղթայի կայունությունը», -ասում է Gebrüder Weiss-ի գործադիր տնօրեն Վոլֆրամ Զենգեր Վայսը:
Air & Sea օդային և ծովային բեռնափոխադրումների ոլորտում ընկերությունը գրանցել է վաճառքի ամենաբարձր աճը՝ 939 միլիոն եվրո և 21 տոկոս աճ (2023թ՝ 776 միլիոն եվրո): Այս աճը պայմանավորված է, մասնավորապես, ԱՄՆ-ում և Գերմանիայում ցանցի ընդլայնմամբ, ինչպես նաև անդրխաղաղօվկիանոսյան ապրանքաշրջանառության մեծ ծավալներով։ Բացի այդ, Չինաստանից Եվրոպա արտահանման համար ծովային բեռնափոխադրումների գների աճը խթան է հանդիսացել: Կարմիր ծովում հարձակումների պատճառով բեռնարկղային նավերը ստիպված էին Սուեզի ջրանցքը շրջանցելով ընտրել ավելի երկար ուղի՝ Բարեհուսա հրվանդանի (Հարավային Աֆրիկա) շուրջով։
Ցամաքային բեռնափոխադրումների և լոգիստիկայի բաժիններում եկամուտը աճել է հինգ տոկոսով՝ մինչև 1,52 միլիարդ եվրո (2023թ՝ 1,45 միլիարդ եվրո): Այստեղ ներառված են Home Delivery (Տուն առաքում)ծառայության շրջանառությունը: Լոգիստիկ ընկերությունն իրականացնում է ապրանքների, ինչպես օրինակ՝ սառնարանների կամ կահույքի, առաքումը վերջնական հաճախորդներին Ավստրիայում և մի քանի արևելաեվրոպական երկրներում՝ 2 հոգանոց թիմի միջոցով։
DPD Ավստրիան, որը մասամբ պատկանում է Gebrüder Weiss ծանրոցային ծառայությանը, անցած տարի փոխադրել է ավելի քան 63,2 միլիոն ծանրոց: Դա նշանակում է մեկ միլիոնով ավելի շատ առաքված փաթեթներ՝ 2023 թվականի համեմատ։ Աճը հիմնականում պայմանավորված էր արտահանումներով և մասնավոր սպառողներով:
Ընկերության սեփական կապիտալի հարաբերակցությունը մնաց անփոփոխ՝ 60 տոկոս՝ դիրքավորելով Gebrüder Weiss-ը որպես ճգնաժամին դիմացկուն ծառայություններ մատուցող և ապահով գործատու: Աշխարհի 180 վայրերում աշխատուժը փոքր-ինչ ավելացել է՝ հասնելով 8.700-ի (2023թ.՝ 8.600):
Չնայած տնտեսապես դժվար պայմաններին, լոգիստիկ ընկերությունը հավատարիմ է մնացել իր ներդրումային ռազմավարությանը: Ավարտված ֆինանսական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 124 միլիոն եվրո է հատկացվել ընդլայնման և արդիականացման միջոցառումներին, էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրությանը և էլեկտրական շարժունակության զարգացմանը :
Ներդրումներ լոգիստիկ կենտրոններում, ավտոմատացման և թվայնացման մեջ
Վոլֆուրտում գլխավոր գրասենյակի և բեռնափոխադրման տերմինալի (Ֆորարլբերգ/Ավստրիա) անմիջական հարևանությամբ Gebrüder Weiss-ը սկսել է ժամանակակից լոգիստիկ և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կառուցումը, որը հագեցած կլինի ամբողջովին ավտոմատացված բազմահարկ պահեստով: Գերմանիայի հարավում գտնվող Շտրաուբինգ քաղաքում բացվել է լոգիստիկ նոր կենտրոն, որը Բավարիայի արդյունաբերական և առևտրային ընկերություններին առաջարկում է արդյունավետ տրանսպորտային կապեր ներքին և արտաքին շուկաներ: Բացի այդ, Gebrüder Weiss-ն ընդլայնել է իր ներկայացուցչությունները Մարիա Զաալ (Ավստրիա), Ալդինգեն (Գերմանիա), Բրատիսլավա (Սլովակիա) և Թբիլիսի (Վրաստան) քաղաքներում։ Բուդապեշտում (Հունգարիա), մասնաճյուղի ընդլայնման շրջանակներում, կառուցվել է Autostore պահեստ, որտեղ ապրանքների պահեստավորումը, պահեստում տեղաշարժի գործընթացները և պատվերների հավաքումը հիմնականում ավտոմատացված են: Աճ է գրանցվել նաև ԱՄՆ-ում. Այնտեղ լոգիստիկ ընկերությունը Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա) ձեռք է բերել օդային և ծովային բեռնափոխադրող Cargo Link-ը: Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում վերջերս բացված մասնաճյուղի հետ միասին ցանցն այժմ ունի Հյուսիսային Ամերիկայում 17 սեփական գրասենյակներ:
Gebrüder Weiss-ը շարունակում է առաջընթաց գրանցել թվային ծառայությունների ոլորտում. 2020 թվականին myGW հաճախորդների պորտալի գործարկումից ի վեր օգտատերերի թիվն աճել է մինչև 25.000: Հարթակը իրական ժամանակում տեղեկատվություն է տրամադրում ապրանքների բոլոր հոսքերի մասին և հաճախորդներին տեղեկացնում պատվերների մշակման ընթացքի վերաբերյալ: 2024 թվականին հավելվածի ֆունկցիաները շարունակաբար բարելավվեցին՝ ավելի լավ բավարարելու հաճախորդների կարիքները:
Վերականգնվող էներգիայի օգտագործման ընդլայնումը և էլեկտրական շարժունակությունը
Ընկերությունը կարևոր քայլեր է ձեռնարկել դեկարբոնիզացման և մաքուր էներգիայի արտադրության համար: Հունգարիայում և Սլովակիայում տեղադրվել են լրացուցիչ ֆոտովոլտային համակարգեր (ՖՎ): Gebrüder Weiss-ը ներկայումս շահագործում է 34 ֆոտովոլտային համակարգ, որոնք անցյալ տարի արտադրել են մոտավորապես 13.000 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա։ Սա համապատասխանում է ամբողջ աշխարհում Gebrüder Weiss մասնաճյուղերի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտավորապես կեսին: Արևային էներգիայի օգտագործման ավելացման շնորհիվ ընդհանուր առմամբ խնայվել է 2.738 տոննա CO2:
Որպեսզի CO2-արտանետումները շարունակաբար նվազեցվեն, Gebrüder Weiss-ը վերակազմավորում է սեփական ավտոպարկը և ավելի ու ավելի շատ է օգտագործում էլեկտրական մեքենաներ: Ավստրիայում, Հունգարիայում, Խորվաթիայում և Ռումինիայում լոգիստիկ ընկերությունը արդեն իրականացնում է առցանց պատվերներով գնումների առաքումը վերջնական հաճախորդներին՝ էլեկտրոնային տրանսպորտային միջոցներով։ 2024 թվականին Գերմանիայում գործարկվել են երկու էլեկտրական բեռնատարներ, և այս տարի Ավստրիայում կավելանան ևս 13 էլեկտրական բեռնատարներ։ Որպես անհետաձգելի միջոց, լոգիստիկ ընկերությունը Ավստրիայում իր բեռնատարների պարկի մեծ մասն անցել է հիդրոգենացված բուսական յուղի (HVO), որը նվազեցնում է CO2-արտանետումները մոտ 90 տոկոսով (համեմատած դիզելային վառելիքի հետ):
«Բացի այնպիսի թեմաներից, ինչպիսիք են կայունությունը, ենթակառուցվածքները և թվայնացումը, լոգիստիկ արդյունաբերությունը այս տարի բախվում է բազմաթիվ այլ մարտահրավերների: Եվրոպայում շարունակվող տնտեսական անկումը, նոր մաքսավճարները և ավտոարդյունաբերության ճգնաժամը մեծացնում են մրցակցային ճնշումները շատ ընկերությունների համար։ Gebrüder Weiss-ը կշարունակի արձագանքել այս իրավիճակին լուծումներով և տեխնոլոգիական նորարարություններով, իսկ իր բիզնես ռազմավարությունը կհամապատասխանեցնի հաճախորդների փոփոխվող կարիքներին», – ասում է Վոլֆրամ Զենգեր-Վայսը։